Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
ավագանին որոշում է՝
1․Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ՝ Ա. Գաբրիելյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
արձանագրող՝ Ա. Արտաշյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
անդամներ՝ Ռ. Ոսկանյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ա․ Սիմոնյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Հ․ Պողոսյան -համայնքի ավագանու անդամ
2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Ա․ Սիմոնյանին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։