Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 101328XHD6DV քաղվածքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Սալլի գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Նաիրի Սենիկի Մելքոնյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-038-0001-0006, մակերեսը 0,2454հա) տրամադրել Եղեգիս համայնք, Սալլի գյուղ, 7-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 1հասցեն։