Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Եղեգիս համայնքի 02 փետրվարի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1)Պակասեցնել՝
ա․Գործառնական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 պահուստային ֆոնդ ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4891- պահուստային միջոցներ հոդվածից 2300,0 հազար (երկու միլոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։
ավելացնել`
ա.Գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 ճանհապարհային տրանսպորտ ոլորտի,տնտեսագիտական դասակարգման 4512- սուբսիդիաներ ֆինանսական համայնքային կազմակերպություններին հոդվածին 2300,0 հազար (երկու միլոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։ |