Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում Է՝ 1.Հաստատել 22-ը դեկտեմբերի 2021թ. թիվ 9 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Եղեգիս համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին, 3.Եղեգիս համայնքի 2022թ. տարեկան բյուջեի նախագծի քննարկման մասին, 4.Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին, 5.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսհամայնքի 2022 թվականիտեղականտուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին, 6.Եղեգիս համայնքի ավագանու 14/10/2021թ. թիվ 89Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 7.ՙՙՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՚՚-ի՝ արջերի կողմից հասցված վնասի փոխհատուցման ենթակա անձանց անվանացանկը հաստատելու մասին, 8.29-ը հունվարի 2021թվականի ,,Եղեգիս համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին,, թիվ 02Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին, 9.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 10.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 11.Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,06 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների աճուրդային կարգով օտարելու մասին, 12.Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 13.Եղեգիս համայնքի ավագանու 14/10/2021թ. թիվ 92Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 14.Եղեգիս համայնքի գույքագրման ցուցակներում լրացումներ կատարելու մասին, 15.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր ՊՈԱԿ-ին համայնքի սեփականության իրավունքը անհատույց փոխանցելու մասին:
|