Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում է գտնվում Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող 5373 հատ գիրք և գրքերի 39 հատ մետաղից գրադարակներ: Թառաթումբի գրադարանը տարիներ շարունակ գրադարանավար չի ունեցել, հնարավոր չի եղել գրքերը տրամադրել ընթերցասեր բնակչությանը և դպրոցական երեխաներին, ինչն աշխարհընկալման և գիտելիքների ձեռք բերման դերում բացասական է անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,
ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում գտնվող, Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող 5373 հատ գրքերը և գրքերի 39 հատ մետաղից գրադարակներն անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման հանձնել Եղեգիս համայնքի «Վայոց ձորի մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին:
2.Սույն որոշման պահանջները կատարել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում և որոշման պահանջների կատարումը հանձնարարել Եղեգիս համայնքի ղեկավարի 1-ին տեղակալին և Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարին:
3.Որոշման գործողությունը տարածվում է մինչև, անհրաժեշտության դեպքում, համայնքի ղեկավարի պահանջով գրքերը գրադարանին վերադարձնելը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։