Արմենակ Արսենի Մելքոնյանը ծնվել է 01/09/1969թ. Եղեգնաձորի շրջանի Քարագլուխ գյուղում։
1976-1986թթ.. սովորել և ավարտել է Քարագլխի միջնակարգ դպրոցը։
1986-1987թթ.. սովորել և ավարտել է Եղեգնաձորի N 64 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանի լրիվ դասընթացը և ստացել Էլեկտրա-եռակցողի մասնագիտություն։
1987-1989թթ.. ծառայել է Խորհրդային բանակում։
2005-2009թթ.. աշխատել է «Եդեմ» ռեստորանային համալիրում որպես խոհարար։
2009-2019թթ.. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստուտուտի Արենի -1 քարայրում որպես հսկիչ։
2019թ․-ից մինչև 2020թ. մայիս ամիսը աշխատել է Արենի-1 գիտահետա-զոտական հիմնադրամի Արենի-1 քարայրում որպես աշխատանքների կազմակերպիչ։
2020թ.-ի հունիս ամսից աշխատում է «Նորավանք վիլեջ» ՍՊԸ-ում որպես մենեջեր։
2008թ.-ի, 2012թ.-ի, 2016թ.-ի ընտրություններում Քարագլուխ գյուղում ընտրվել է որպես ավագանի։
2017թ-ին 309 քվեով ընտրվել է Եղեգիս խոշորացված համայնքի ավագանի։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։