Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.08.25 📍 Քարագլուխ բնակավայրում կանխվեց հրդեհի աղետալի զարգացումը՝ բնակիչների խիզախ միջամտության շնորհիվ
Երեկ՝ հուլիսի 31-ին, Քարագլուխ բնակավայրի Թուխ Մանուկ սրբատեղիի հարակից տարածքում բռնկված հրդեհը լուրջ վտանգ էր ներկայացնում ինչպես շրջակա բնության, այնպես էլ համայնքի համար հոգևոր նշանակություն ունեցող սրբավայրի նկատմամբ։Բարեբախտաբար, Քարագլխի բնակիչների արագ արձագանքն ու պատասխանատու գործողությունները հնարավորություն տվեցին կանխել հրդեհի տարածումը։ Մարդիկ անմիջապես արձագանքեցին՝ առանց օգնության սպասելու, համախմբվեցին և համատեղ ջանքերով մարեցին կրակը՝ մինչ այն կհասցներ վնասել սրբավայրը։Եղեգիսի համայնքապետարանը իր խորին երախտագիտությունն է հայտնում Քարագլխի բնակիչներին՝ իրենց սրտացավ, պատասխանատու և վճռական գործողությունների համար։ Ձեր նախաձեռնողականությունն ու հոգատարությունը կանխեցին անդառնալի ... Մանրամասն
30.07.25 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆԻ ՀՐԱՎԵՐ
🫵 Եղեգիս համայնքի սիրելի' երիտասարդներ, սա ձեզ համար է, եթե ունեք սոցիալական ձեռնարկատիրության գաղափար, բայց չգիտեք ինչպես զարգացնել ու ֆինանսավորում ստանալ 🤷‍♀️🥳 Այո՜, քո ու ևս 99 երիտասարդների համար Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգսոստոսի 15-ից 17-ը կազմակերպում է Սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն։ 💡 Գաղափարաթոնի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ մշակելու և զարգացնելու սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներ, և տրամադրել ֆինանսական աջակցություն դրանց իրականացման համար։ Ընտրվելու դեպքում՝ դու ու քո թիմը հնարավարություն կունենաք 🤩 օգոստոսի 15-17-ը մասնակցել 3-օրյա առերես դասընթացի, 😍 մասնակցել ՍՁ գաղափարների ... Մանրամասն
29.07.25 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

✅️Քարագլուխ բնակավայրում իրականացվել է գիշերային լուսավորության համակարգի վերափոխում։

✅️Հին լուսարձակները փոխարինվել են նորերով՝ ավելի արդյունավետ և էներգախնայող սարքավորումներով։
Աշխատանքները իրականացվել են`
Եղեգիս համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով։

#Եղեգիսհամայնք#ՔարագլուխԲնակավայր
#Եղեգիսի համայնքային տնտեսություն ՀՈԱԿ

 

29.07.25 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԵՎ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Համայնքապետարանի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների շրջանակում Արտաբույնք և Շատին բնակավայրերում կատարվել է գիշերային լուսավորության համակարգի վերափոխում։

✅️Արտաբույնքում փոխարինվել են կենտրոնական և հարակից փողոցների հին լուսարձակները՝ տեղադրվել են նոր, ավելի արդյունավետ լույսեր։

✅️Շատինում իրականացվել է կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության նորացման աշխատանք, որի արդյունքում բարելավվել է ոչ միայն լուսավորությունը, այլև բնակավայրի գիշերային տեսքն ու անվտանգությունը։
#Եղեգիսիհամայնքապետարան
#ԵղեգիսիհամայնքայինտնտեսությունՀՈԱԿ

28.07.25 ՈՌՈԳՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով տեղադրվել է խողովակներ Շատին բնակավայրում, ոռոգման խոչընդոտները վերացնելու համար, նպատակ ունենալով հասանելի դարձնել նախկինում դժվար հասանելի հողատարածքների ոռոգումը։
☑️ Այս քայլով լուծվում է կարևոր խնդիր, որը խոչընդոտել է հողագործությունը։

Համայնքային կայուն զարգացումը սկսվում է հողից։

#Շատին_բնակավայր_ոռոգում
Եղեգիսի Համայնքապետարան

28.07.25 ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2025 թվականի հոկտեմբերի 4-5-ը Աստանայում նախատեսվում է անցկացնել  խորեոգրաֆիկ արվեստի <<NOMAD AWARDS>>  2025 երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնը։ Մասնակիցները փառատոնի ընթացքում կարող են ներկայացնել ազգային պար, երաժշտություն և ազգային հագուստներ։  Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ինքնագործունեությամբ զբաղվող խմբեր։  Մանրամասները՝ կից ֆայլում։

25.07.25 ՆՈՐ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍԵՎ ՑԵԼԵՐ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ

Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի` Սև Ցելեր հանդամասում, համայնքապետարանի միջոցներով և սարվորների ակտիվ մասնակցությամբ կառուցվել է 0.5 դյույմանոց, 350 մ երկարությամբ նոր ջրագիծ։

Տեղադրվել է խմոց, իսկ առկա խմոցները վերանորոգվել են։ Արդյունքում՝ սարատեղին ապահովվել է խմելու ջրով։

 Աշխատանքները իրականացվել են Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ` «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցներով։

 #Եղեգիսբնակավայր#նորՋրագիծ

#Եղեգիսի համայնքապետարան#Եղեգիսի համայնքային տնտեսություն ՀՈԱԿ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner