Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 07/08/2024թ․ N01/06-1-1/5106-2024 գրությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝
1)կադաստրային ծածկագիր 10-024-0120-0001, մակերեսը 0,94647հա, արոտավայր հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-024-0121-0001, մակերեսը 0,2660հա, արոտավայր հողատեսք,
3)կադաստրային ծածկագիր 10-024-0122-0001, մակերեսը 2,7758հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 2,4730հա, խոտհարք՝ 0,3028հա,
4)կադաստրային ծածկագիր 10-024-0995-0001, մակերեսը 938,1875հա, արոտավայր, խոտհարք, այլ հողատեսք, որից արոտավայր՝ 731,3112հա, խոտհարք՝ 82,8224հա, այլ հողատեսքեր՝ 124,0539։
2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով: |