Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99Ա
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ>>-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 07/08/2024թ․ N01/06-1-1/5106-2024 գրությունը

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-024-0120-0001, մակերեսը 0,94647հա, արոտավայր հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-024-0121-0001, մակերեսը 0,2660հա, արոտավայր հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-024-0122-0001, մակերեսը 2,7758հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 2,4730հա, խոտհարք՝ 0,3028հա, 

4)կադաստրային ծածկագիր 10-024-0995-0001, մակերեսը 938,1875հա, արոտավայր, խոտհարք, այլ հողատեսք, որից արոտավայր՝ 731,3112հա, խոտհարք՝ 82,8224հա, այլ հողատեսքեր՝ 124,0539։

2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով: 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner