Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին ենթակետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի արձանագրությունը և Սևակ Արմանի Խաչատրյանի 12/11/2025թ․ գրավոր դիմումը (մտից 1883)
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Սևակ Արմանի Խաչատրյանին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.
1)Սևակ Արմանի Խաչատրյանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվածք է ստացել հակառակորդի հետ շփմա գծում, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով (ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ Ա․ Ավետիսյանի կողմից 03/06/2025թ․-ին տրամադրված N 36/2821 տեղեկանքն, որն ուժի մեջ է անժամկետ)։
2)Ներկա պահին Սևակ Արմանի Խաչատրյանի, նրա կնոջ՝ Մարիետա Արտակի Հարությունյանի և դստեր՝ Լուսե Սևակ Խաչատրյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-058 և 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-059 տեղեկանքները):
2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին։
3․Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N1419-Ն որոշման 15-րդ կետի սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Եղեգիս համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։