Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ուղղակի վաճառելու միջոցով օտարել քաղաքացի Հովհաննես Հայկի Մկրտչյանին, նպատակը՝ քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող հողամասի ընդլայնման համար․
Կադաստրային ծածկագիր՝ 10-021-0110-0081, մակերեսը՝ 0,063845հա, վկայական N 27072026-10-0029: |