Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 10-ը հոկտեմբերի 2023 թվականի «Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող N 25072023-10-0005, N 25072023-10-0010, N 25072023-10-0012 համարների վկայականներով անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին» թիվ 221Ա որոշման բովանդակության մեջ 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ նոր պարբերությամբ՝
«ՊՈԱԿ-ին տրամադրվող անշարժ գույքերի տվյալներն են՝
1)10-029-0135-0015 կադաստրային ծածկագրով, 3.39192հա մակերեսով, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման, հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք Հերմոն գյուղ գ․ Արատես 10-րդ փողոց 1-ին փակուղի 8/3։
2)10-029-0135-0016 կադաստրային ծածկագրով, 1.92922հա մակերեսով, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման, ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք Հերմոն գյուղ գ․ Արատես 10-րդ փողոց 1-ին փակուղի 8/1։
3)10-029-0135-0017 կադաստրային ծածկագրով, 1.266հա մակերեսով, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման, ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք Հերմոն գյուղ գ․ Արատես 10-րդ փողոց 1-ին փակուղի 8/2։