Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 100122FLXT9Q ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Արին Մաթևոսի Մարկոսյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Նվարդ Սաղաթելի Մարկոսյանի (կինը), Ռազմիկ Արինի Մարկոսյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0050-0009, մակերեսը՝ 0,151 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 1-ին փողոց, 4-րդ փակ․, 1/2 հողամաս հասցեն։