Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, Նարիբեկ Մարկոսի Հովակիմյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Սևակ Նարիբեկի Հովակիմյանի (տղան), Մելանյա Նարիբեկի Հովակիմյանի (աղջիկը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0020, մակերեսը՝ 0.103 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 9 հասցեն։