Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթները
որոշում եմ՝
1.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղում կառուցված խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգման աշխատանքները ավարտելու համար Եղեգիսի համայնքապետարան տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: