Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012LF68YWJ, 10012MLU6V5G ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ հանգուցյալ Սաղաթել Գեղամի Գյուլնազարյանի (ընտանիքի գլխավորը) և հանգուցյալ Արուսյակ Տիգրանի Գյուլնազարյանի (կինը) սեփական՝
1)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0017-0002, մակերեսը՝ 0,21հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, թիվ 74 հասցեն,
2)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0014-0022, մակերեսը՝ 0,238հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 18-րդ փողոց, թիվ 5/1 հասցեն։