Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 23/04/2026թ․ N01/15․1/2534-2026 գրությունը
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է Եղեգիս համայնքի ավագանու 27-ը մարտի 2026 թվականի «Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի կողմից 15/10/2024 թվականից մինչ օրս Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունների կատարման քննարկման մասին» թիվ 36Ա որոշման 2-րդ կետում «Ահարոն Գաբրիելյանին վարձատրել լրավճարի տեսքով» բառերը փոխարինել «Ահարոն Գաբրիելյանին վճարել աշխատավարձի տարբերությունը՝ աշխատանքի ծավալի ավելացման հիմքով» բառերով: |