Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Եղեգիս համայնքի հողային հաշվեկշռին՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների (Ձև 22 և Ձև 22ա):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |