Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 18-ը ապրիլի 2025 թվականի «Եղեգիս համայնքի գույքագրման ցուցակներում լրացումներ կատարելու մասին» թիվ 94Ա որոշման բովանդակության մեջ «145» թիվը փոխարինել «145000» թվով: