Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Համայնքային սեփականություն հանդիսացող, Վարդահովիտ գյուղի ամենամյա գույքագրման փաստաթղթերում ներառված և Արտաբույնք գյուղին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից տրամադրված տրակտորները յուրաքանչյուրը երեք ամիս ժամկետով տրամադրել վարձակալության, և վարձակալության չափը սահմանել ամսական Արտաբույնք գյուղի տրակտորի համար 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով և Վարդահովիտ գյուղի տրակտորի համար 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|