Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Համայնքային սեփականություն հանդիսացող, Վարդահովիտ գյուղի ամենամյա գույքագրման փաստաթղթերում ներառված և Արտաբույնք գյուղին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից տրամադրված տրակտորները մեկ տարի ժամկետով տրամադրել վարձակալության և վարձակալության չափը սահմանել տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|