|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 փետրվարի 2023 թվականի N 16Ա |
ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմանների «Սևաժայռ» կոչվող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 12 հա արոտավայր և 40 հա խոտհարք հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Արտյոմ Վիգենի Վարդանյանին։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |
Կողմ -11 ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|