Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքի ղեկավարի 19-ը ապրիլի 2024 թվականի «Քաղաքացի Ռազմիկ Արամի Եդիգարյանին քանդման թույլտվություն տալու մասին» թիվ 88Ա որոշման բովանդակության մեջ «կառույցների» բառից հետո լրացնել «(6,2ք/մ մակերեսով թոնրատուն և 8,7ք/մ մակերեսով գոմ)» թվերով և բառերով։
2․Եղեգիս համայնքի ղեկավարի 23-ը ապրիլի 2024 թվականի «Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Լուսինկա Վարազդատի Ավանեսյանի կողմից փաստացի օգտագործվող 138ք/մ բնակավայրերի նշանակության հողամասի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 90Ա որոշման բովանդակության 1-ին մասում «կառուցապատման» բառից հետո կատարել լրացում հետևյալ բառերով և թվերով՝ «10-021-0022-0018 կադաստրային ծածկագրով, Եղեգիս գյուղի 9-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող»։
3․Եղեգիս համայնքի ղեկավարի 26-ը ապրիլի 2024 թվականի «Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Հասմիկ Համբարձումի Սմբատյանի և նրա ընտանիքի անդամների կողմից փաստացի օգտագործվող 791ք/մ բնակավայրերի նշանակության հողամասի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 92Ա որոշման բովանդակության 1-ին մասում «կառուցապատման» բառից հետո կատարել լրացում հետևյալ բառերով և թվերով՝ «10-035-0034-0051 կադաստրային ծածկագրով, Շատին գյուղի 15-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող»։