Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը 25(քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
1)կադաստրային ծածկագիր 10-041-0205-0062, մակերեսը 4,33241հա,
2)կադաստրային ծածկագիր 10-041-0205-0069, մակերեսը 3,8հա,
3)կադաստրային ծածկագիր 10-041-0205-0059, մակերեսը 18,74604հա։
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 120 (մեկ հարյուր քսան հազար) տոկոսի չափով:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |