Այսօր: Ուրբաթ, 20 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2025 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 05/06/2024թ․ թիվ 66Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 27-ը մայիսի 2025թ․ N01/06-1-2/3213-2025 (մտից 854) գրությունը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում  գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․

1)Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի «Ջանի» կոչվող հանդամասում  գտնվող 800 (ութ հարյուր) հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Երասխ գյուղի բնակիչ Խդր Ալիի Խուդոյանին։ 

 2)Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի «Ջանի» կոչվող հանդամասում  գտնվող 100 (մեկ հարյուր) հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Խաչիկ Վաղարշակի Մարտիրոսյանին։ 

   2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով  տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner