Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի քաղվածքները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Սարիբեկ Աղաբեկի Կարապետյանի (ընտանիքի գլխավորը) և հանգուցյալ Մարուս Գուրգեն Ազիզյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-030-0025-0005, մակերեսը՝ 0.092 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորբատեղ գյուղ, 3-րդ փողոց, թիվ 15 հասցեն։
2․Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Սարիբեկ Աղաբեկի Կարապետյանի (ընտանիքի գլխավորը) և հանգուցյալ Մարուս Գուրգեն Ազիզյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-030-0010-0004, մակերեսը՝ 0.063 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորբատեղ գյուղ, 12-րդ փողոց, թիվ 2/2 հասցեն։