Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Արիստակես Զոհրաբ Սարգսյանի (ընտանիքի գլխավորը) և հանգուցյալ Նազանի Բուդաղ Սարգսյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0033-0027, մակերեսը՝ 0.0637 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 16-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 4 հասցեն։