Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ) ենթակետով, 21.1.մասի պահանջներով, հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող ստորև ներկայացված էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը էներգետիկայի հողատեսքերը ուղղակի վաճառելու միջոցով օտարել «Էլիս ՀԷԿ» ՍՊԸ-ին, նպատակը՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման համար /բարեկարգում, կառուցապատում/․
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0230, մակերեսը՝ 0,11933հա, 169329,27 ՀՀ դրամ,
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0600-0008, մակերեսը՝ 0,05557հա, 78853,83 ՀՀ դրամ,
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0231, մակերեսը՝ 0,0213հա, 30224,7 ՀՀ դրամ,
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0202-0184, մակերեսը՝ 0,04695հա, 66622,05 ՀՀ դրամ։