Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 33-րդ կետը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Աշոտ Կազմիկի Հակոբյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Ալինա Վոլոդյայի Հակոբյանի (կինը) և Հարություն Աշոտի Հակոբյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքը (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0013-0022) բաժանել երկու՝ ստորև ներկայացված տվյալներով միավորների և կատարել պետական գրանցում.
1)կադաստրային ծածկագիր՝ 10-031-0013- , մակերեսը՝ 0.01181հա,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-031-0013- , մակերեսը՝ 0.06111հա:
2․ 0.01181հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 14-րդ փողոց, թիվ 14/1 հասցեն։
3․ 0.06111հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 14-րդ փողոց, թիվ 14 հասցեն։