Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ս. Եղիազարյանի դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացի Սոֆյա Ռոբերտի Եղիազարյանի կողմից Եղեգիս համայնքի բյուջե վճարված 32473 (երեսուներկու հազար չորս հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ գումարի չափով գերավճարի հաշվին իրականացնել հաշվանցում (32473 ՀՀ դրամ գերավճարը առաջացել է NISSAN ALTIMA 2.5 մակնիշի 37KW744 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 10/03/2026թ․ օտարելու արդյունքում):
2.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետին՝ ապահովել գումարի հաշվանցումը հարկ վճարողին պատկանող INFINITI FX 35 3.5 մակնիշի 37PK916 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հարկային պարտավորությունների մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: