Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Աղնջաձոր 8-րդ փողոց, 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող քաղաքացի Ահարոն Յուրիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0005-0003) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) ենթակետի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10022UWWG3YP ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Աղնջաձոր 8-րդ փողոց, 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող քաղաքացի Ահարոն Յուրիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0005-0003, մակերեսը 0,20128 հա) առկա 202,4 ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024MBVNC7:
3․Օրինականացման համար սահմանված վճարը 202,4ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան համար գումարը կազմում է 108 486,4 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 6 հասցեն։
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։