Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․ՈՒժը կորցրած ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու 24/10/2019թ․ «Եղեգիս համայնքի ավագանու 14/12/2017թ. թիվ 29Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Եղեգիս համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 72Ն որոշումը։
2․ՈՒժը կորցրած ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու 08/12/2022թ․ «Զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու և Եղեգիս համայնքի ավագանու 31-ը օգոստոսի 2018 թվականի թիվ 57Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 136 որոշումը։
3․Սահմանել Եղեգիս համայնքի կամավոր խնդիրների լուծման և սոցիալական աջակցության տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |