Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացիներ Վարդան Սամսոնի Սայադյանին, Թամարա Արտավազդի Միքայելյանին և Սմբատ Վարդանի Սայադյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0054-0004) իրենց սեփական հողամասի վրա բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: