Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2023 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՂԹԱՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՇՆԱՇԵՆՔՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի պահանջներով

որոշում եմ՝

    1.Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի  2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող Արգիշտի Սահակի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 10-018-0008-0003 կադաստրային ծածկագրով  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ  հողամասում, նրա կողմից ինքնակամ կառուցված 207,03 ք/մ մակերեսով անասնաշենքը, որը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որի օրինականացումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և շինության  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը:

2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20235YKYTH:

    3.Օրինականացման համար սահմանված վճարը անասնաշենքի համար 1 քմ-ը կազմում է 804 դրամ, ընդհանուր գումարը 207,03 ք/մ-ի համար կազմում է 166452,12 /մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր հիսուներկու ամբողջ տասներու/ ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 113 060 հաշվեհամարին:

     4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner