Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Արման Վարազդատի Սմբատյանը 2025թ․ փետրվար ամսվա ընթացքում Շատին գյուղի 5-րդ փողոցի 1 փակուղի 1/1 շենքի հարակից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասում, առանց համապատասխան թույլտվության  ինքնակամ իրականացրել է շինարարություն՝ ճանապարհի ձախակողմյան հատվածում մոտ 15 մետր երկարությամբ և մոտ 1,5 մետր բարձրությամբ կառուցել է բետոնյա հենապատ, ինչով  խախտվել են Հայաստանի  Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով՝ 

                                                                  որոշում  եմ`

 1.Հայաստանի Հանրապետության Կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին >> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները խախտելու համար  կասեցնել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի 5-րդ փողոցի 1 փակուղի 1/1 շենքի հարակից տարածքում Արման Վարազդատի Սմբատյանի կողմից իրականացվող շինարարությունը։

  2.Առաջարկել  Ա․ Սմբատյանին շինարարությունն իրականացնել ՀՀ կառավարության 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում։

  4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Արման Սմբատյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով՝  երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner