Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի քաղվածքները․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Աբրահամ Ջանշիկ Հարությունյանի (ընտանիքի գլխավորը) և Սիլվա Ալբերտի Խաչատրյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0045-0003, մակերեսը՝ 0.115 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Թառաթումբ գյուղ, 13-րդ փողոց, թիվ 20 հասցեն։
2․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Աբրահամ Ջանշիկ Հարությունյանի (ընտանիքի գլխավորը) և Սիլվա Ալբերտի Խաչատրյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0052-0016, մակերեսը՝ 0.093 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Թառաթումբ գյուղ, 6-րդ փողոց, 4-րդ փակուղի, թիվ 2/1 հասցեն։