Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի «Գետիկվանքի դուզ» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1 /մեկ/ հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Նվեր Նարիբեկի Բադալյանին։
2.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի «Գետիկվանքի դուզ» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10 /տաս/ հա ակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Նահապետ Բայանդուրի Խանոյանին։
3.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի «Գետիկվանքի դուզ» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3 /երեք/ հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Ռազմիկ Արինի Մարկոսյանին:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: