Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 97Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2024 թվականի N 97Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

    Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Ռուբեն Ներսեսի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0035) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 63-65-րդ կետերը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 100217C9AVPY ծածկագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և 18-րդ կետի ա) ենթակետերի դրույթները

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Եղեգիս համայնքի գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Ռուբեն Ներսեսի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0035) ինքնակամ կառուցված 108,43 ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։

2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023WPMFVJ:

 3.Օրինականացման համար սահմանված վճարը շինությունների համար 1 քմ-ը կազմում է 631 ՀՀ դրամ, ընդհանուր գումարը 68 419.33 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:

4․Անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց տուն 2 հասցեն։

5․Չեղյալ համարել նախկինում տրված՝ «Վայոց ձորի մարզ, գ․ Եղեգիս փ․ 12-4» հասցեն:

 6.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner