Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0039-0003) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 22․1-րդ ենթակետի դրույթները․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Հայկազ Կավկազի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0039-0003, մակերեսը՝ 0,04648 հա) առկա 32,3ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2026LRMPGR:
3.Կառույցը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ուստի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայն 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 22․1-րդ ենթակետի դրույթների վճարներ չեն գանձվում։