Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10162YMBX7PN ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող շենքում /կադաստրային ծածկագիր՝ 10-044-0096-0058/ գտնվող բնակարանին /մակերեսը՝ 67,56ք/մ/ տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 6-րդ փողոց, 4-րդ շենք, բնակարան 3 հասցեն։