Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքի ղեկավարի 05-ը դեկտեմբերի 2025 թվականի «Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող՝ Սևակ Արմանի Խաչատրյանին բնակարանային հաշվառման վերցնելու մասին» թիվ 242Ա որոշման վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող՝ Սևակ Արմանի Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին բնակարանային հաշվառման վերցնելու մասին»:
2․Եղեգիս համայնքի ղեկավարի 05-ը դեկտեմբերի 2025 թվականի «Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող՝ Սևակ Արմանի Խաչատրյանին բնակարանային հաշվառման վերցնելու մասին» թիվ 242Ա որոշման բովանդակության 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «1.Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Սևակ Արմանի Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներ Մարիետա Արտակի Հարությունյանին (կինը), Լուսե Սևակ Խաչատրյանին (դուստրը) և Գոռ Սևակ Խաչատրյանին (որդին) ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.
1)Սևակ Արմանի Խաչատրյանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվածք է ստացել հակառակորդի հետ շփման գծում, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով (ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ Ա․ Ավետիսյանի կողմից 03/06/2025թ․-ին տրամադրված N 36/2821 տեղեկանքն, որն ուժի մեջ է անժամկետ)։
2)Ներկա պահին Սևակ Արմանի Խաչատրյանի, նրա կնոջ՝ Մարիետա Արտակի Հարությունյանի, դստեր՝ Լուսե Սևակ Խաչատրյանի և Գոռ Սևակ Խաչատրյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-058 և 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-059 տեղեկանքները): »: