Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 84-րդ հոդվածի պահանջերով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Եղեգիս համայնքի 2024թ-ի բյուջեում հատկացնել 3 000 000 (երեք միլիոն) դրամ գումար՝ 2024թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2․Սահմանել, որ՝
1) մասնակցային բյուջետավարման գործընթացի իրականացման համար կիրառելի են բյուջետային օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառնական ոլորտները՝ համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համար:
2) մասնակցային բյուջետավարման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր)
3) մասնակցային բյուջետավարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։
3.Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2024թ. միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնելով ավագանու հավանությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: