Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Շատին, 2-րդ փողոց թիվ 79  հասցեում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0011-0003) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012EDR42QX ծածկագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի բ) ենթակետի, 16-րդ կետի ա) ենթակետի, 18-րդ կետի ա), բ) ենթակետերի և 22․-րդ կետի բ), գ) ենթակետերի պահանջները

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի գյուղ Շատին, 2-րդ փողոց թիվ 79  հասցեում գտնվող քաղաքացի Մեխակ Անաստասի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0011-0003, մակերեսը՝ 0,16478հա) առկա 79.54ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և շինությունների  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։

2․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20248KDPTW:

 3.Օրինականացման համար սահմանված վճարը 55,39ք/մ հասարակական նշանակության առևտրի սրահի համար գումարը կազմում է 69902,18 ՀՀ դրամ, բնակելի նշանակության թոնրատան համար 9162,12 ՀՀ դրամ։ Ընդհանուր գումարը կազմում է 79 064,3 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

4․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, 79 հասցեն։

 5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner