Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Շատին 15-րդ փողոց 7 հասցեում գտնվող քաղաքացի Վահե Մարտիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0036-0024) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Շատին 15-րդ փողոց 7 հասցեում գտնվող քաղաքացի Վահե Մարտիկի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0036-0024, մակերեսը 0,10157 հա) առկա 151,4ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և բնակելի տան, պարսպի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024PT3LFK:
3․Օրինականացման համար սահմանված վճարը 148.9ք/մ մակերեսով բնակելի տան համար ընդհանուր գումարը կազմում է 93955,9 ՀՀ դրամ և 2,5ք/մ պարսպի համար 946,5 ՀՀ դրամ։ Ընդհանուր 94,902,4 ՀՀ դրամ գումարը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։