Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Հաստատել 21-ը ապրիլի 2023թ. թիվ 5 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքում մայիսի 9-ի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հայրենական մեծ պատերազմի մասնակցին կամ մասնակցի կնոջը գումար տրամադրելու մասին,
3․Վերջին զանգի կապակցությամբ Եղեգիս համայնքի դպրոցների շրջանավարտներին գումար տրամադրելու մասին,
4․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
5․Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
6․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
7․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին,
8․Քաղաքացի Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
9․Եղեգիս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստի օր սահմանելու մասին,
10.Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին,
11. Գաղտնի,
12․Եղեգիս համայնքի ավագանու 11/04/2023 թվականի թիվ 45Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։