Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 29/04/2025թ․ թիվ 53Ա որոշումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․
Եղեգիս համայնքի Շատին գյուղի «Աբանա» կոչվող հանդամասում գտնվող 140հա և 144հա մակերեսներով արոտավայրերի հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Եղեգնաձոր համայնքի Գետափ գյուղի բնակչուհի Հայկանուշ Գրիգորի Արամյանին։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: