Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված 29-րդ կետի 3-րդ ենթակետի և 50-րդ կետերը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Սամվել Վարդգեսի Իսախանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0605-0016, մակերեսը՝ 0.125 հա) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգիս համայնք, Վարդահովիտ գյուղ, 4-րդ փողոց, 1-ի փակուղի, 2/2 հողամաս։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։