Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ Հաստատել Եղեգիս համայնքի 27 հունվարի 2022 թվականի «Տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումները
1)Պակասեցնել
Բաժին 4 խումբ 2դաս 1 ծրագիր 55, գյուղատնտեսություն ոլորտից /հոդված 4657/ այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածից 1018710 /մեկ միլիոն տասնութ հազար յոթ հարյուր տասը / ՀՀ դրամ,
ավելացնել`
1)բաժին 1 խումբ 1դաս 1, ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածին (հոդված 4222) 1018710/մեկ միլիոն տասնութ հազար յոթ հարյուր տասը / ՀՀ դրամ,հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին և ուղեկցող միջոցառումներին Եղեգիս համայնքի ներկայացուցչի ճամփորդության և կեցության ծախսերը հոգալու համար:
2)Պակասեցնել
1)բաժին 1 խումբ 1 դաս 1, ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի /հոդված 5134/ նախագծահետազոտական ծախսեր հոդվածից 500 000 /հինգ հարյուր հազար / ՀՀդրամ,
ավելացնել`
2)բաժին 1 խումբ 1 դաս 1, ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածին (հոդված 5133) 500000 /հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ, «մոդուլային» տիպի մանկապարտեզի գեոդեզիական քարտեզագրական ծախսերը կատարելու համար |