Այսօր: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 303
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2026 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՄԵԿ ՆՈՐ ԴՈՒՌԸ, ԵՐԿՈՒ ԲԱՑՎԱԾ ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԿ ՓԱԿՎԱԾ ԴՈՒՌԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0092-0002) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) ենթակետի, 16-րդ կետի ա) ենթակետի, և 18-րդ կետի ա) և բ) ենթակետերի դրույթները․  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 3-րդ փողոց տուն 1 հասցեում գտնվող քաղաքացի Արմեն Ստեփանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0092-0002, մակերեսը՝ 0,19945 հա) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամասում առկա բնակելի տան պատերի ձևափոխության արդյունքում նրա կողմից ինքնակամ փակված մեկ դուռը, երկու բացված նոր պատուհանները, մեկ բացված նոր դուռը, որոնք կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց օրինականացումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոնք կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և շինության  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը:

2․Օրինականացման համար սահմանված վճարը կազմում է յուրաքանչյուր դուռ կամ լուսամուտի համար 536 ՀՀ դրամ, ընդհանուր գումարը 2144 (երկու հազար մեկ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 113 060 հաշվեհամարին:

3․Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 3-րդ փողոց տուն 1 հասցեում գտնվող քաղաքացի Արմեն Ստեփանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0092-0002, մակերեսը՝ 0,19945 հա)  առկա 165,33 ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցները (առևտրի սրահ՝ 65,58ք/մ և բնակելի տան 2-րդ հարկ՝ 99,75ք/) ճանաչել օրինական և շինությունների նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։

4․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2026QD9QH4:

5.Օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 123767,76 (մեկ հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր վաթսունյոթ ամբողջ յոթանասունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, որից 53 466 ՀՀ դրամը բնակելի տան համար և 70301,76 ՀՀ դրամը առևտրի սրահի համար։ Ընդհանուր 123 767,76 ՀՀ դրամը պետք է մուծվի 900 355 113 060  հաշվեհամարին:

 6.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner