Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքի կողմից զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ ստորև ներկայացվող հայտերը՝
1) Հորս, Թառաթումբ, Աղնջաձոր, Արտաբույնք, Շատին, Սալլի գյուղերում ոռոգման ցանցի վերակառուցում,
2)Քարագլուխ, Եղեգիս գյուղերում ՕԿՋ-ի կառուցում, Գողթանիկ գյուղում կապտաժի կառուցում և Հորբատեղ գյուղում խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում,
3)Շատին գյուղի դեպի հիվանդանոց տանող գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում,
4)Եղեգիս համայնքի Շատին գյուղում համայնքապետարանի շենքի կառուցում։
|